ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում էր գտնվում, այնտեղից մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ Մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:
Ըստ աղբյուրի՝ Արմեն Սարգսյանին ճանապարհել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրը: