fbpx
Արցախ

Արցախի նախագահը մերժեց Փաշինյանի գերիշխանությունը, փոխարենն ընդունեց ռուսական ներկայությունը․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակին՝ Հայաստան-Արցախ հարաբերություններում և նշել հեռանկարների մասին։

«Եվ այսպես, Արցախի նախագահը պատասխանեց ՀՀ վարչապետին՝ մերժելով նրա գերիշխանությունը, փոխարենն ընդունելով ռուսական ներկայությունը։ ՀՀ քաղաքական դաշտում շատ քչերն արձագանքեցին Փաշինյանի կամայական հայտարարություններին, որոնց մի մեծ փունջ հակասում են նրա նախկինում արված հայտարարություններին։

Ու՞ր է տանելու այս հակադրությունները Հայաստանին (այսուհետ՝ ներառյալ Արցախը)։ Արցախը դառնալու՞ է Ռուսաստանի մաս, այնուհետև ճամփա է ընկնելու՞ Հայաստանի Հանրապետությունը։ Թե՞ ՀՀ-ն ավելի բարդ ճակատագրի է արժանանալու։

Մեր խոսույթները՝ ատելությունը, բամբասանքները, անեծքն ու հայհոյանքը հասնել են ամենուր, ու ետ են վերադառնում ամենուրից։ Կարո՞ղ է իշխանատենչության այս նողկալի սողանքը վերջ դնի մեր պետականությունները։ Այո՛, կարող է։ Իսկ ի՞նչը կարող է կանգնեցնել այն։ Ճիշտ հակառակ վարքագիծը։ Իսկ կդրսևորվի՞ այն։ Ո՛չ, ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ նրան հակադրված կոռուպցիոն ու դեստրուկտիվ ուժերը չեն գնալու լարվածության թուլացման, համերաշխության ու պետականության պահպանման ճանապարհով։

Ո՞վ է տուժվելու։ Տուժվելու են այն ուժերն ու անհատները, որոնք ինքնամոռաց սուզվել են՝ գտնելու բանաձևերը և մոռացել են գործողության գնալ, կամ էլ կաշկանդված են թե՛ «սևերից», թե՛ «սպիտակներից»։

Ժողովուրդը չի տուժվելու։ Ժողովուրդը, կարծես, ամեն ինչին համաձայն է, միայն թե խաղաղ ապրի։ Ժողովրդի որոշ հատվածներ, այո՛, կպայքարե՛ն, բայց նրանք չեն վստահում ոչ մեկին, որովհետև ում վստահեցին այս տարիներին, բոլորը «քցել» են իրենց, բոլորը՝ մեկը մյուսին են «քցել» ժողովրդի աչքի առաջ։

Միայն տեսականորեն է հնարավոր համախմբել այն ուժերին, որոնք հարաբերականորեն առողջ են և ո՛չ թե ընդդեմ իշխանության, ո՛չ թե ընդդեմ կոռուպցիոներների ու դեստրուկտիվների, այլ հանու՛ն Հայաստանի։ Ուժերն էլ, եթե չլինեն, ապա ակտիվություն, գաղափար ու կարծիք ունեցող անհատները պարտավոր են դուրս գալ այս աղետալի գործընթացի դեմ», – գրել է Այվազյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ