«Հարկային օրենսգրքի» փոփոխության նախագիծն ընդունվեց

Հրապարակող՝

6b26aead921ab751dad3a1e3e4f4e4cf5d51657432924459731921

ՀՀ կառավարությունը որոշեց ընդունել «Հարկային օրենսգրքի» փոփոխության նախագիծը՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգի վերաբերյալ։

Այսպիսով, փոփոխությամբ նախատեսվում է կրճատել համակարգի կիրառության շրջանակը։

Կրճատումը տեղի է ունենալու աստիճանաբար՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքի առաջին գոտում գտնվող գույքից։

Այնուհետև՝

2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքի երկրորդ գոտում գտնվող գույքի համար,

2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքի երրորդ գոտում գտնվող գույքի համար,

2025 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքի այլ գոտիներում գտնվող գույքերի համար։

Ամենաթարմ