Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին

Հրապարակող՝

Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին

Ամենադիտվածներ

Կառավարության որոշմամբ Նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հանրապետական բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին:

Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝

-Մինչև 1934 թվականի դեկ­տեմ­բերի 31-ը ներառյալ ծնված անձանց

-Հա­յաս­տանի Հան­րա­պե­տության պաշտպանության մարտական գործողությունների մաս­­նա­կից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողա­տա­րածք­ների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանա­մերձ հա­մայնք­ներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ան­ձանց։

Հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։

Ամենաթարմ