Լյովա Եղիազարյանը սեպտեմբերի 13-ին Facebook-ի իր էջում անդրադարձել է իշխող ուժի օգտին քվեարկած քաղաքացիներին պարբերական պիտակավորողներին։
- Նախկինները վախենում են քննիչ հանձնաժողովի ստեղծումից, որովհետև պարզվելու է՝ ով է դավաճանն ու հողատուն
- ԱԺ-ն չընդունեց ընդդիմադիր ՀԴ-ի առաջարկած նախագիծը
«Քոչարյանասերժական նախրի ինչքան անլվա որոճացող կա իշխանություն ձևավորած ժողովրդին համարում է ժեխ կամ զոմբի:
Հլը մի հատ ձեզ նայեք, հլը գնահատեք ձեր գիտելիքները, հլը մարդամեջ մտեք, նոր լափառոշ-լափառոշ դուրս տվեք:
Ո՞վ եք դուք, այ տափակուղեղ լածիրակներ, որ ժողովրդին վիրավորում եք: Ի՞նչ ներդրում ունեք երկրում, որ ծաղրում եք նրա քաղաքացուն:
Գարշահոտ բերաններդ բացելու հնարավորություն եք ստացե՞լ: Էդքան համարձա՞կ եք: Ախր, շատերիդ ճանաչում եմ, շատերիդ էլ գիտեմ` ձեր տիրոջ նման տառասխալներով գրված անիմաստ գրառումներից: Ժամանակին ծպտուն չէիք հանում: Ի՞նչ հանեիք, վախից ձեր տիրոջ նման չիշիկ էիք անում տակներդ:
Կերի ու թուլափայի դիմաց վազվզում էիք տերերիդ շուրջը, մինչև կճղակներդ խոնարհվում էիք նրանց առաջ, տեսնելիս քծնում էիք դեբիլի ոչինչ չասող ժպիտով: Հիմա տղամարդ եք դարձել, այ անթասիբներ, որ ձեր կնոջ կրծկալն ու ձեր երեխայի սնունդն էլ եք առնում ձեզ շպրտած կեղտոտ փողերով:
Չփորձե՛ք,վիրավորել ժողովրդին, ասկարիդի նման գոյատևողներ», – գրել է Եղիազարյանը: