Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Նապոլին» և «Լացիոն»։
Հանդիպման երկրորդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Լորենսո Ինսինյեն, որը տպավորիչ անցումից հետո գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել հռոմեական ակումբի առաջատար Չիրո Իմոբիլեն։
Այսպիսով, «Նապոլի» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Միլանի «Ինտեր»-ի հետ։