fbpx
Իրավական

Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը քրեական գործ է հարուցել:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ քրեական գործը հարուցվել խուլիգանության հատկանիշներով:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկված անձինք բացատրություն են տվել և բաց թողնվել: Վերջիններս դեռևս կարգավիճակ չունեն:

Հիշեցնենք` կեսգիշերին Նարեկ Մալյանն իր տան մոտ` Ամիրյան փողոցում ենթարկվել է հարձակման: Ֆեյսբուքյան գրառումներով ու տեսակապով նա ներկայացրել է միջադեպի մանրամասները։ Ըստ նրա՝ 8-10 հոգով հարձակվել են իր վրա։ Խումբը գլխավորել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Ավելի ուշ, «Ռեստարտ»-ի տղաները խոստովանել են, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ գործով նախապատրաստվում են նյութեր:

Ավելի ուշ կատարվածին անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ