ՆԱՍԱ-ն Լուսնի նկար է հրապարակել, որում տեսանելի են իսրայելական Բերեշիտ տիեզերական սարքի վթարի հետքեր: Սարքը պետք է իջներ Լուսնի վրա և փորձարկումներ իրականացներ, սակայն ապրիլի 11-ին այն վթարվել էր:
Լուսանկարներով հնարավոր է եղել պարզել վթարի ճշգրիտ վայրը: Ըստ մասնագետների հարվածի տեղը լուսանկարներում երևացող մուգ հատվածն է: