2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 12-րդ տարելիցի կապակցությամբ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը գրառում է կատարել իր Facebook-ի էջում:
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում, դուրս բերել զինված ուժերը Վրաստանի տարածքից»,- գրել է նա։
«12 տարի է, ինչ ռուսական զորքն ապօրինի գտնվում է Վրաստանի տարածքի 20 տոկոսի վրա: Դրա հետևանքով տասնյակ վրացիներ են տարհանվել իրենց տներից և հողից:
ՆԱՏՕ-ն կրկին շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ դրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ է անում Ռուսաստանին կատարել միջազգային պարտականությունները, դուրս բերել իր զորքը Վրաստանի տարածքից»,- հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը:
https://www.facebook.com/187804647946026/posts/3220839304642530/