RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով:
Նշենք, որ մինչ այս Նավալնին կարողացել էր երեք անգամ խուսափել պայմանական պատիժը իրականով փոխարինելուց:
Պայմանական պատժաչափը փոխարինելու որոշումն առայժմ ուժի մեջ չի մտել. կողմերը որոշումը բողոքարկելու համար ունեն 10 օր ժամանակ: