ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Գերմանիայի կառավարությանը, հայտնում է, որ Գերմանացի թունաբանները հաստատել են, որ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում «Նովիչոկ» տեսակի թունավոր նյութի հետքեր են հայտնաբերել։
Գերմանիան կոչ է արել պարզաբանել ընդդիմադիր քաղաքական գործչի հետ կատարվածի հանգամանքները: Հաղորդագրությունում նշվում է, որ գերմանական կողմի քայլերն ուղղակիորեն կախված են Ռուսաստանի արձագանքից:
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը գրառում է կատարել Twitter-ում և հայտնել էր, որ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։