Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մայիսի 10-11-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիայում: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կքննարկվեն «Թուրքիայի և Ղազախստանի միջև ռազմավարական համագործակցության մակարդակի հարաբերությունները և երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ կատարվելիք քայլերը»:
Ըստ աղբյուրի՝ մտքեր կփոխանակվեն նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:
Ինչպես նաև մախատեսվում է պայմանագրերի, արձանագրությունների ու հուշագրերի ստորագրում: