fbpx
Իրավական

Նախարարության դիմացից 4 անձ բերման է ենթարկվել․ ոստիկանություն

ԿԳՄՍ նախարարության դիմացից 4 քաղաքացի է բերվել Ոստիկանության կենտրոնականի բաժին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 4 հոգի բերվել են Ոստիկանության կենտրոնականի բաժին»,-հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները առաջարկել էին ԿԳՄՍ նախարարին հանդիպել, սակայն մերժումից հետո փորձել էին մուտք գործել նախարարության շենք, ապա նստել նախարարության մուտքի մոտ։ Ոստիկանները, սակայն, պահանջեցին, ազատել նախարարության մուտքը, ապա ուժով հեռացրեցին երիտասարդներին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ