Նորվեգիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Ամենադիտվածներ

Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 18-19-ին կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում:

Ամենաթարմ