fbpx
Կառավարություն

Նախատեսում ենք լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետում, որ ասֆալտի հումքը լինի բարձրորակ․ Պապիկյան

Փորձում ենք ամեն ինչ բարձր մակարդակով իրականացնել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով կառուցվող, ասֆալտապատվող ճանապարհների որակին:

«Մեր կողմից փորձում ենք ամեն ինչ ամենաբարձր մակարդակով իրականացնել, այսինքն՝ պետք է կարողանանք նոր կադրերով համալրել մեր շարքերը, արդիականացնենք ճանապարհաշինության ձևը, որակը, ընդհանրապես բովանդակությունը պետք է փոխվի: Այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, առաջիկայում նախատեսում ենք նաև լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետում, որպեսզի ներկրված բիտումը լինի բարձր որակի, և որևէ մեկը կապալառուի չկարողանա խաբել»,-ասաց նա:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ հիմնականում ասֆալտի հումքը՝ բիտումը, ներկրվում է Իրանից, և հիմա բանակցում է ռուս գործընկերների հետ, որ ռուսական բիտում ներմուծվի, որը որակով մի փոքր ավելի բարձր է:

Ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա Սուրեն Պապիկյանը նշեց, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունում մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ