Ղազախստանի խորհրդարանի Սենատի (վերին պալատ) խոսնակ, երկրի առաջին նախագահի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուների վերաբերյալ որոշումն ընդունելու են քաղաքական կուսակցությունները:
«Իրենց թեկնածությունը կարող են առաջադրել երկրի բոլոր քաղաքացիները՝ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Թեկնածուներին առաջադրելու վերաբերյալ որոշումը կընդունեն քաղաքական կուսակցությունները»,-նշել է Նազարբաևան:
Սենատի խոսնակը նաև նշել է, որ ընտրությունների արդյունքները կախված են Ղազախստանի ժողովրդից, և հավելել է, որ ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում: Դրա հետ մեկտեղ Նազարբաևան չի հայտնել՝ կընդունի արդյոք առաջարկությունը, եթե կուսակցությունն ընտրություններում նրան առաջադրի որպես իր թեկնածու:
Ավելի վաղ խոսնակի օգնականը՝ Սաուլե Մուստաֆաևան, հայտնել է, որ Նազարբաևան չի պատրաստվում հունիսի 9-ին նշանակված վաղաժամկետ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար: Դարիգա Նազարբաևան Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է:

