Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության խաղային հերթական օրը գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորզը» սեփական հարկի տակ 115:101 հաշվով առավելության է հասել «Լոս Անջելես Լեյկերսի» նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը եղել է «Ուորիորզից» Կլեյ Թոմպսոնը, որը վաստակել է 28 միավոր:
«Հյուսթոն Ռոկետսն» արտագնա խաղում 125:98 հաշվով հաղթել է «Յուտա Ջազին»: Հանդիպման գլխավոր հերոսը եղել Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 43 միավոր:
«Մինեսոտա Տիմբերլվուլվզը» սեփական հարկի տակ 106:1047 հաշվով զիջել է «Դենվեր Նագետսին»: Վերջինիս կազմում թրիփլ-դաբլ է ձևակերպել Նիկոլա Յոկիչը՝ 13+16+10:
Արտագնա հաղթանակ է տոնել նաև «Ատլանտա Հոուկսը»՝ 118:112 հաշվով առավելության հասնելով «Ֆինիկսի Սանզի» նկատմամբ, որի համար սա 10-րդ անընդմեջ պարտությունն էր:
Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները
«Դետրոյտ»-«Լոս Անջելես Կլիպերս»՝ 101:111
«Շարլոտ»-«Չիկագո»՝ 125:118
«Օրլանդո»-«Բրուկլին»՝ 102:89
«Վաշինգտոն»-«Միլուոկի»՝ 115:131
«Կլիվլենդ»-«Դալաս»՝ 98:111
«Մայամի»-«Ինդիանա»՝ 88:95
«Սան Անտոնիո Սփյորս»-«Նյու Օրլեան Պելիկանս»՝ 113:108
«Սակրամենտո»-«Ֆիլադելֆիա»՝ 115:108
NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Հաղորդում է armsport.am-ը։