NBA. Հարդենի 42 միավորի շնորհիվ Հյուսթոնը հաղթել է Բոստոնին, այլ արդյունքներ

Ամենադիտվածներ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնությունում այսօր կայացել է 7 հանդիպում:

«Բոստոն Սելտիկսը» սեփական հարկի տակ 104:115 (23:33, 20:32, 35:35, 26:15) հաշվով պարտվել է «Հյուսթոն Ռոկետսին»: «Հյուսթոնի» համար այս հաղթանակը 5-րդ անընդմեջն էր:

Հանդիպման գլխավոր հերոսը եղել է Ջեյմս Հարդենը, որը վաստակել է 42 միավոր՝ կատարելով 6 3-միավորանոց նետում:

Կրիս Պոլն էլ աչքի է ընկել դաբլ-դաբլով՝ 15 միավոր+12 փոխանցում: «Բոստոնի» կազմում ամենաարդյունավետը եղել է Կայրի Իրվինգը, որի ակտիվում գրանցվել է 24 միավոր:

Այժմ «Հյուսթոնը» (38-25) 5-րդն է Արևմտյան կոնֆերենցիայում, իսկ «Բոստոնը» (38-26)՝ Արևելյան:

Օրվա մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները

«Լոս Անջելես Կլիպերս»-«Նյու Յորք Նիկս»՝ 128:107
«Չիկագո Բուլզ»-«Ատլանտա Հոուկս»՝ 118:123
«Վաշինգտոն Ուիզարդս»-«Մինեսոտա Տիմբերվուլվզ»՝ 135:121
«Դետրոյտ Պիստոնս»-«Տորոնտո Ռեպտորս»՝ 112:107
«Կլիվլենդ Կավալյերս»-«Օրլանդո Մեջիկ»՝ 107:93
«Օկլահոմա Սիթի Տանդեր»-«Մեմֆիս Գրիզլիզ»՝ 99:95

NBA-ի մամուլի ծառայությունն առանձնացրել է խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ