Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» սեփական խաղահրապարակում 2 միավորի առավելությամբ հաղթել է «Սակրամենտոյին»՝ 127:125:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Ստիվեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 36 միավոր:
Ջեյմս Հարդենի 30 միավորները չեն օգնել «Հյուսթոնին», որը հյուրընկալվելիս 106:111 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Լեյքերսին»: Տանտերրի կազմում ամենաարդյունավետը 29 միավոր հավաքած Լեբրոն Ջեմյսն էր:
Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Պորտլենդի» խաղացող Յուսուֆ Նուրկիչը:
NBA, կանոնավոր առաջնություն
«Գոլդեն Սթեյտ» – «Սակրամենտո»՝ 125:123 (35:30, 25:32, 29:29, 36:32)
«Լեյքրես» – «Հյուսթոն»՝ 111:106 (22:32, 30:26, 31:32, 28:16)
«Քլիվլենդ» – «Ֆինիքս»՝ 111:98 (23:28, 32:23, 22:21, 34:26)
«Ֆիլադելֆիա» – «Մայամի»՝ 106:102 (29:21, 28:29, 16:25, 33:27)
«Բրուքլին» – «Պորտլենդ»՝ 99:113 (21:23, 29:27, 22:34, 27:29)
«Միլուոկի» – «Բոստոն»՝ 98:97 (20:22, 33:25, 19:21, 26:29)
Հաղորդում է sport.news.am-ը։