Եվրոպա Լիգայի 2020/2021 առաջնության եզրափակիչը, որը նախատեսված է մայիսի 26-ին, կանցնի երկրպագուների ներկայությամբ։
Այս մասին հայտնել է UEFA-ն, որի պաշտոնական կայքում էլ կարելի է պատվիրել խաղի տոմս։
Եզրափակիչը նախատեսված է Լեհաստանի Գդանսկ քաղաքում։ Երկրպագուներին կթույլատրվի զբաղեցնել տրիբունայի շուրջ 20 տոկոսը, որը կազմում է 9500 հոգի։