Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ռուսական կողմին վտանգ է սպառնում Իրանից։
Նա նշել է, որ ռուսական կողմին նախևառաջ կարող է վնասել իսլամի արմատական տեսակը, որը պարտադրում է իրանական կողմը։
«Ռուսաստանի համար ամենամեծ վտանգն արմատական իսլամն է»,-հայտնել է Նեթանյահուն։
Նրա կարծիքով՝ շատ հաճախ առանցքային հարցերի շուրջ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները չեն համընկնում։