Իսրայելում ավարտին մոտեցավ Բենյամին Նեթանյահուի ժամանակաշրջանը, ով Իսրայելը կառավարեց 12 տարի։
Երեկ՝ հունիսի 13-ին, Իսրայելի խորհրդարանը հաստատեց Նաֆթալի Բենեթի ձևավորած կոալիցիոն կառավարությունը, որը Բենեթը կազմել է ձախ կենտրոնամետ Յաիր Լապիդի հետ։
Այս մասին հայտնում է BBC-ն։
Կողմերը համաձայնվել են հետևյալ տարբերակին․ 2 տարի երկրի վարչապետը լինելու է Բենեթը, իսկ դրան հաջորդող 2 տարին՝ Լապիդը, որից հետո արդեն տեղի կունենան նոր խորհրդարանական ընտրությունները։
Նշվում է, որ ինքը Նեթանյահուն դեմ է այդ կոլացիային ու այն անվանել է «խարդախության և կապիտուլյացիայի վտանգավոր կոալիցիա»։