Netflix-ի նոր «Վերջին կայսրերը» սերիալի թրեյլերի դրվագներից մեկում երևում է Խոր Վիրապ վանքը:
Հայաստանի Արարատ մարզում գտնվող, 17-րդ դարի այդ վանք-ամրոցը սերիալի հենց առաջին սերիայում է։ Հայկական վանքը սերիալում ներկայացվում է որպես ռուսական Վերխոտուրյան/Նիկոլաևյան վանք, որտեղ Ռասպուտինը հայտնվել է իր թափառումներից ու Աստծուն գտնելու փորձերից հետո:
Հիշեցնենք՝ հուլիսի 3-ից Netflix-ը սկսել է ցուցադրել «Վերջին կայսրերը» սերիալը, որը պատմում է հայտնի ցար Նիկոլայ 2-րդի կյանքի ու մահվան մասին: Նիկոլայ 2-րդ հայտնի Ռոմանովների դինաստիայից էր և Ռուսաստանի վերջին ցարը: Նա ուներ 4 աղջիկ՝ այդ թվում նաև հայտնի մուլտֆիլմի հերոսուհի Անաստասիայի նախատիպ համարվող Անաստասիա Նիկոլաևնան և մեկ տղա: Ողջ ընտանիքը դաժանաբար սպանվել է: