Նևադայի նահանգում ռելսերից դուրս են ընկել գնացքի առնվազն 19 վագոնները։ Այն փոխադրում էր պայթյունավտանգ նյութեր, հրազեն և նռնակներ։ Այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանի ոստիկանության լեյտենանտ Էլկո Քևին Մակքինիին:
Շարժակազմի լոկոմոտիվը վթարի չի ենթարկվել:
Նշվում է, որ ոչ ոք չի տուժել, այժմ կատարվում է պոտենցիալ վտանգ ներկայացնող նյութերի հետ շփված անձանց վարակազերծում: Զենքով և նռնակներով վագոնների դռներն անվնաս են մնացել:
Վթարի պատճառը պարզվում է:
Ինչպես հայտնել է Fox News-ը, գնացքներով Նևադա են ուղարկում հնացած զենքը, նաև դրա արտադրության համար նյութեր: