ՆԳ նախարարը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին

Հրապարակող՝

ՆԳ նախարարը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին

Հունվարի 20-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության կենտրոնական վարչակազմերին ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին՝ Կամո Ցուցուլյանին և Արամ Ղազարյանին: Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, իսկ Արամ Ղազարյանը՝ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ: Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կամո Ցուցուլյանին՝ նրա բարձր պատասխանատվության և արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ նրա փորձը կնպաստի Ոստիկանության համակարգի զարգացմանը:

ՆԳ նախարարն ընդգծել է, որ Արամ Ղազարյանի փորձը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում, կարևոր է Փրկարար ծառայության վերափոխման և ինստիտուցիոնալ բարեփոխումների համար: Նորանշանակ ղեկավարները շնորհակալություն են հայտնել նախարարին վստահության համար և ընդգծել իրենց պատրաստակամությունը շարունակելու բարեփոխումները:

Ամենաթարմ