Ռուսաստանի հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, ով հայտնի է որպես «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, իր հիմնած քաղաքական շարժումը՝ «Մեր ձևովը», այժմ գրանցել է որպես կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։ Այս քաղաքական ուժը ստեղծվել է 2022 թվականի դեկտեմբերի 8-ին, սակայն 2026 թվականի հունվարի 16-ին անվանափոխվել է։ Կուսակցությունը գրանցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում, որը գտնվում է Տերյան 69 հասցեում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, ովքեր նաև «Մեր ձևով» շարժման անդամներ են։ Շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են, և առաջիկայում կուսակցությունը կներկայացնի իր քաղաքական օրակարգը, ինչպես նաև Հայաստանի զարգացման իր տեսլականը։

