2026 թվականի Նոր տարին Հայաստանում նշանավորվելու է աննախադեպ մեծ լուսային դրոն շոուով, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։ Ֆասթ Բանկի աջակցությամբ կազմակերպված այս միջոցառումը լինելու է տարածաշրջանում ամենամասշտաբայինը։ Կեսգիշերին՝ ժամը 12:00-ին, 2026 դրոններ կբարձրանան երկինք՝ ներկայացնելով 12 րոպեանոց հեքիաթային դրվագներ։ Այս բացառիկ շոուն ուղեկցվելու է համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ, որը կդառնա տոնակատարության գագաթնակետը։

