fbpx
Աշխարհ

Նեղոս գետում 40 դիակ են գտել

Նեղոս գետում՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումի շրջանում, 40 մարմին է հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ամենայն հավանականությամբ, բոլորը եղել են ընդդիմադիրներ, որոնց սպանել են զինվորականները վրանային ճամբարը ցրելու ժամանակ:

Տարբեր տեղեկություններով՝ վերջին երկու օրերին Խարթումում շուրջ հարյուր մարդ է սպանվել: Իսկ Սուդանի արտգործնախարարությունը, ըստ Reuters-ի, հայտարարել է, որ զոհերի թիվը չի գերազանցում 46-ը:

Հունիսի 3-ին Սուդանի բանակը սկսել էր ցրել Խարթումում անցկացվող ցույցը: Զինվորականները ցուցարարների նկատմամբ հրազեն էին կիրառել:

Հիշեցնենք, որ ապրիլին հեղաշրջում անելուց և նախագահ Օմար ալ-Բաշիրին պաշտոնանկ անելուց հետո Սուդանը ղեկավարում է «Անցումային ռազմական խորհուրդը»: Ցուցարարները բողոքում են զինվորական իշխանության դեմ և պահանջում երկրում քաղաքացիական կառավարություն ստեղծել:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ