fbpx
Սպորտ

Նեյմարը խոսել է Ամերիկայի գավաթի մասին

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է Ամերիկայի Գավաթի՝ Արգենտինայի հետ կայանալիք եզրափակչի մասին։

Ֆուտբոլիստը ասել է, որ իրենք ունեն ամեն ինչ հաղթանակի համար։

«Ես մտածում եմ միայն հաղթանակի մասին։ Ես միշտ երազել եմ նման եզրափակչի մասին։ Ցանկացածը, ով սիրում է ֆուտբոլ, սպասում է, որ Ամերիկայի Գավաթի եզրափակչում կխաղան Բրազիլիան և Արգենտինան։ Քանի որ սրանք երկու մեծագույն թիմեր են, շատ տիտղոսներ ենք նվաճել»։

Նա նաև անդրադարձել է Մեսսի ներկայություանը նշելով, որ Արգենտինայի կազմում խաղում է լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Մեսսին։

«Կարծում եմ՝ սա կհամապատասխանի կարիերայիս վերջի ֆիլմի համար։ Ես միշտ ասել եմ, որ Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, և հիանալի ընկեր։ Բայց մենք եզրափակչում ենք, հիմա մենք մրցակիցներ ենք, և ես ցանկանում եմ հաղթել։ Ցանկանում եմ նվաճել այս տիտղոսը, այն ինձ համար կլինի առաջինը։

Երբ քո ընկերը դառնում է քո մրցակիցը, դժվար է մոռանալ ընկերության մասին։ Բայց անգամ երբ խաղում ես ընկերների հետ, ցանկանում ես հաղթել։ Հիմա էլ ամեն ինչ այդպես կլինի։ Ես այստեղ եմ, որպեսզի հաղթեմ, և ես վստահ եմ, որ Մեսսին ևս ամեն ինչ կանի հաղթանակի համար»,- ասել է Նեյմարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ