fbpx
Սպորտ

Նեյմարի հայրը կռիվ է հրահրել Կանտոնայի հետ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Պարի Սեն Ժերմեն»-«Մանչեսթեր Յունայթեդ» (1-3) հանդիպման վերջնամասում «Պարկ դե Պրենս» մարզադաշտի VIP օթյակում լարվածություն է առաջացել:

RMC Sport-ը հաղորդում է, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայրը կռիվ է հրահրել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնայի հետ:

Ավագ Նեյմարին դուր չի եկել, թե ինչպես է Կանտոնան ընկերների հետ տոնում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը: Վերոնշյալ աղբյուրի հաղորդմամբ՝ Կանտոնան մատը դրել է բերանին՝ կոչ անելով Նեյմարի հորը լռել: Դրանից հետո բրազիլացին մոտեցել է Կանտոնային և նրա ընկերներին ու փորձել կռիվ հրահրել: Մարզադաշտի անվտանգության աշխատակիցները հանգստացրել են դրությունը, ինչից հետո Նեյմարի հայրը վերադարձել է իր տեղը:

Նշենք, որ խաղից առաջ Կանտոնան հայտարարել էր՝ «Մանչեսթեր Յունայթեդն» ուտելու է ՊՍԺ-ին այնպես, ինչպես ինքն է սիրում գորտեր ուտել:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայության առաջին խաղում «կարմիր սատանաները» 0-2 հաշվով պարտություն էին կրել, սակայն պատասխան խաղում առավելության հասան 3-1 հաշվով և պայքարը շարունակելու հնարավորություն ստացան մրցակցի հարկի տակ ավելի շատ գոլ խփելու շնորհիվ:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ