fbpx
Սպորտ

Նեյմարի նկատմամբ այնպիսի վերաբերմունք է, կարծես նա մարդ սպանած լինի․ Էվրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ասել է իր կարծիքը ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին: Այս մասին հաղորդում է Goal-ը։

«Կարծում եմ՝ շատերը կան, որոնց նա դուր չի գալիս: Խնդիրն այն է՝ երբ դուք այն եք, ինչ կաք, մարդիկ ձեզ ատում են, իսկ երբ ստում եք, ձեզ սիրում են:

Ես հաճախ եմ խոսում Նեյմարի հետ և ցանկանում եմ, որ Աստված իրագործի նրա պլանները:

Նեյմարի նկատմամբ այնպիսի վերաբերմունք է, կարծես նա մարդ սպանած լինի: Սա այդ դեպքը չէ:

Այ կտեսնեք, մարդիկ կարոտում են Նեյմարին, նրա հանճարեղությունը, նրա խաղաոճը: Ֆուտբոլիստը պետք է զգա, որ իրեն սիրում են: Երբ չափից շատ բացասական բան ես զգում, պետք է հեռանալ: Որոշ մարդիկ և, հնարավոր է, լրատվամիջոցներ, օգտվում են դրանից: Այդ մարդիկ են ստեղծում ամբողջ բացասականը նրա շուրջ: Բայց Նեյմարը լավ տղա է, որը շատ բան է տվել ՊՍԺ-ին:

Երբ Նեյմարը չկարողացավ խաղալ Չեմպիոնների լիգայում, փարիզցիները դուրս մնացին պայքարից: ՊՍԺ-ի համար Նեյմարի տեղափոխությունը լիովին խնդիր է լինելու: Չգիտեմ՝ կհաջողվի՞ արդյոք նրանց պահպանել բրազիլացուն, բայց եթե ոչ, ապա նրանք մեծագույն խաղացողի կկորցնեն: Այդ ժամանակ Նեյմարը կվերադառնա «Բարսելոնա» ու կդառնա այն խաղացողը, որ միշտ եղել է»,-ասել է Էվրան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ