Նեյմարը ճիշտ ընտրություն կանի, եթե վերադառա Իսպանիա․ Ռիվալդո

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռիվալդոն հույս է հայտնել, որ ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը դարձյալ հանդես կգա Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

«Երբ Նեյմարը հեռացավ «Բարսելոնայից» և տեղափոխվեց ՊՍԺ, ես անմիջապես հասկացա, որ նա սխալվել է։ Նա պետք է մնար կատալոնական թիմում։ Կարծում եմ՝ հիմա նա հասկացել է, որ սխալ է թույլ տվել։

Նեյմարը ճիշտ ընտրություն կանի, եթե վերադառա Իսպանիա։ Ես չեմ խոսում միայն «Բարսելոնայի» մասին, բայց նա պարտավոր է դարձյալ խաղալ Իսպանիայում»,-ասել է Ռիվալդոն։

Իսպանական մամուլը գրել է, որ «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի բանակցությունները արդյունք չեն տվել, և Նեյմարն այս մրցաշրջանը ևս կանցկացնի Ֆրանսիայում։

Ամենաթարմ