fbpx
Աշխարհ

Հյուսիսային Կորեայում հարավկորեական դրամաներ դիտելու պատճառով գնդակահարել են մոտ 30 դպրոցականի

Հարավկորեական Chosun TV եւ Korea JoongAng Daily լրատվական պարբերականների տեղեկացմամբ՝ միջնակարգ դպրոցի մոտ 30 աշակերտներ հրապարակայնորեն գնդակահարվել են անցած շաբաթ հարավկորեական դրամաներ դիտելու պատճառով, գրել է Business Insider-ը։

Ըստ տեղեկությունների՝ սերիալները պահվում էին USB-կուտակիչներում, որոնք անցկացրել էին հյուսիսկորեացի փախստականները սահմանով։

Հարավային Կորեայի պաշտոնատար ներկայացուցիչները ուղիղ մեկնաբանություններ չեն տվել այս մասին, բայց, Korea JoongAng Daily-ի տվյալներով, Հարավային Կորեայի Միավորման նախարարության պաշտոնյաներից մեկը լրագրողներին ասել է, որ «լայնորեն հայտնի է, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները խիստ վերահսկում եւ պատժում են բնակիչներին երեք այսպես կոչված «չար» օրենքների» հիման վրա։

Դրանցից մեկը՝ Հյուսիսային Կորեայի ռեակցիոն գաղափարախոսության եւ մշակույթի չընդունման օրենքն է, որն արգելում է տարածել Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից կամ Ճապոնիայից եկող տեղեկատվություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ