«Համընդհանուր առաջադիմական կոնգրես» կուսակցությունից Նիգերիայի գործող նախագահ Մոհամադու Բուhարին հաղթանակ է տարել երկրում կայացած նախագահի ընտրություններում, հայտնում է Նիգերիայի ընտրական հանձնաժողովը:
«Մոհամադու Բուխարին հայտարարվում է հաղթող և վերընտրված», – ասված է հանձնաժողովի Twitter-ում:
Նշվում է, որ Բուխարին հավաքել է ավելի քան 15 մլն ձայն՝ «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից իր մերձավոր մրցակցից առաջ անցնելով չորս միլիոն ձայնով: Ընդամենը վավերական է ճանաչվել մոտավորապես 27,3 մլն քվեաթերթիկ, ընդ որում գրանցված ընտրողները 82,3 միլիոն է:
Նիգերիայում նախագահի ու խորհրդարանի ընտրություններն անցկացվել են այնցյալ շաբաթ օրը:
Փոխանցում է aysor.am-ը։