Կառավարության արտագնա նիստից հետո, որն անցկացվում էր Գյումրիում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ներս հրավիրել Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին, Գյումրիից տեղեկացնում է Aysor.am-ի թղակիցը:
Քիչ առաջ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ դժգոհություն հայտնելով, որ անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել իրեն մտնել քաղաքապետարան:

