fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը՝ կրթական բարեփոխման մասին

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետը ներկայացրեց տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ, որի առանձին մասերի անդրադարձավ ավելի մանրամասնությամբ։ Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խոսեց վերամասնագիտացման ծառայությունների ընդլայնման օգնությամբ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման հարցին։

Նրա խոսքով՝ այսպիսի դեպքում խոսքն առաջին հերթին վերաբերում է ՏՏ ոլորտի մասնագիտություններին, սակայն պետք չէ կենտրոնանալ հենց սրա վրա։ Դպրոցներում ու այլ կրթական հաստատություններում, ըստ Փաշինյանի, պետք է ներդնել ֆինանսական կրթության մեխանիզմներ։

«Գիտեք, ընդհանրապես ուսումնական ծրագրերի հետ կապված շատ բանավեճեր, շատ կռիվներ կան։ Մենք պետք է հստակ իմանանք՝ եթե 45 րոպեում դասի ընթացքում ինչ-որ ինֆորմացիա ենք տալիս երեխային, ինչի՞ համար ենք մենք դա անում։ Շատ հստակ պետք է պատասխան ունենանք։ Մենք ինքնանպատակ դասեր և դասաժամեր, որոնց չենք ձևակերպում՝ ինչի համար ենք երեխայի ուղեղը լցնում այդ տեղեկատվությամբ … մենք պետք է իմանանք՝ ինչի համար ենք դա անում», – ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կրթական պրոցեսը պետք է ամբողջությամբ համապատասխանի իրենց թիմի քաղաքական և տնտեսական ռազմավարությանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ