Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ մասնակցելու «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» խորագրով գործարար համաժողովին: Համաժողովն անց է կացվում Գավառ քաղաքում:
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Գերաղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Վարչապետը նույնպես ելույթ ունեցավ համաժողովին:
«Ճիշտ արձանագրեց պարոն մարզպետը, որ, Գեղարքունիքի մարզ ասելով, առաջին հերթին նկատի ենք ունենում Սևանա լիճ: Դեռևս 1995-96 թվականներին, երբ Հայաստանի նոր վարչատարածքային բաժանումը տեղի էր ունենում, այն ժամանակ իմ կարծիքով կայացվեց ճիշտ քաղաքական որոշում, որ Սևանի ափին տեղկայաված բոլոր շրջանները պետք է ընդգրկված լինեն մեկ մարզում», – նշեց վարչապետն իր ելույթի ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը նաև ընդծեց, որ Սևանի նշանակությունը այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլ մեծացել է և ոչ միայն Հայաստանի Հանրապետության համար, այլ մեր տարածաշրջանի համար:
«Կարծում եմ՝ Սևանա լիճը մեր հիմնական և ամենամեծ զբոսաշրջային պոտենցիալ ունեցող վայերերից է: Բայց այսօր նաև մենք պետք է խոստովանենք, որ Սևանա լիճը և նրա ափերը կրում են վերջին 30 տարում Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների բոլոր շերտերը՝ առանց բացառության: Ուշադիր հետազոտողը Սևանի ափերով շրջելիս կարող է հստակ արձանագրել, թե պատմական ինչ փուլեր է անցել մեր հանրապետությունը», – նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Մեր մեծագույն խնդիրը Սևանի առափնյա միջավայրը համապատասխանեցնելն է այն կարգավիճակին, որ Սևանա լիճը ընդհանրապես ունի՝ որպես տեսարժան վայր, որպես քաղցրահամ ջրի ահռելի պաշար և որպես Հայաստանի Հնարապետության կարևոր սիմվոլներից մեկը», – ասաց վարչապետը: