ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում գրել է․
«Արցախի հերոսական ժողովրդին շնորհավորում եմ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:
Շնորհավորում եմ նաև բոլոր ընտրված թեկնածուներին և նրանց արգասաբեր աշխատանք մաղթում՝ ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Շնորհավորում եմ նաև ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին, որոնց գործունեությունը՝ համընդհանուր գնահատմամբ, նպաստել է ընտրությունների որակի բարձրացմանը»: