Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդիպումից և դրան հաջորդող առանձնազրույցից հետո հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո, վարչապետ Փաշինյանը Թորբյորն Յագլանդին տեղեկացրեց, որ վերջերս Երևանում բացվել է «Եվրոպայի հրապարակը» և որպես հուշանվեր նրան հանձնեց Երևանի քաղաքապետարանի որոշումը այդ մասին։
«Շատ շնորհակալ եմ: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն, ինչ ասացի սկզբում, որ Հայաստանը եվրոպական երկիր է, միշտ էլ եվրոպական երկիր է եղել և մասն է Եվրոպայի պատմության և եվրոպական արժեքների», – ի պատասխան ասաց Թորբյորն Յագլանդը։