Չորեքշաբթի՝ մայիսի 29-ին, Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։
Հանդիպմանը մասնակցում են նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Միության երկրների ղեկավարները կմասնակցեն նեղ և ընլայնված ձևաչափերով նիստին։
Ներկա նիստը զուգադիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ եվրասիական ինտեգրման գաղափարի 25 և ԵՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման 5 ամյակներին։ Հրավիրված է Մոլդովայի նախագահը՝ որպես դիտորդ պետության ղեկավար, ինչպես նաև Տաջիկստանի նախագահը՝ որպես պատվավոր հյուր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Բարձրագույն խորհրդի անդամները կամփոփեն հնգամյա աշխատանքի արդյունքները և կնշեն առևտրի, տնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, սոցիալական քաղաքականության ոլորտներում ընդլայնված փոխգործակցության խնդիրները։
Ստորագրման է պատրաստվել ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության նախագիծը։ Կհաստատվեն անդամ պետությունների 2019-2020 թվականների մակրոտնտեսական ռազմավարության հիմնական կողմնորոշիչները, մի շարք այլ փաստաթղթեր ապրանքների և սպասարկումների շուկաների ազատականացման, թվային տնտեսության ոլորտում համագործակցության մասին։