Ճապոնական Nissan ընկերության գլխավոր տնօրեն Հիրոտո Սայկավան հնարավոր է համարել ֆրանսիական Renault ընկերության հետ համագործակցության վերանայումը՝ Կառլոս Գոնայի ձերբակալության ֆոնին, հաղորդում է Kyodo գործակալությունը:
Աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Սայկավան ասել է, որ Nissan և Renault ընկերությունների միջև հարաբերություններն «անհավասար» են:
Հայտնի է, որ Nissan-ի բաժնետոմսերի 43.4 տոկոսը պատկանում է Renault-ին: Իսկ Nissan-ին պատկանում է ֆրանսիական կորպորացիայի բաժնետոմսերի 15 տոկոսը: Սակայն ճապոնական կորպորացիան քվեարկության իրավունք չունի:
