Nissan-ը համագործակցում է Nismo-ի հետ՝ ներկայացնելու Z-series-ի խորհրդանշական սպորտային մեքենայի նոր տարբերակը, որը կոչվում է GT4: Այս մասին գրում է motor.ru-ն։
Այս անգամ ինժեներները արտադրական մոդելի հիման վրա պատրաստել են մրցարշավային սպեցիֆիկացիա։ Մեքենայի տեխնիկական մանրամասները ստեղծողները դեռ չեն բացահայտել։ Բացի այդ, տեսանյութում ինտերիերը չի ցուցադրվում։ Հայտնի է, որ հաջորդ տարի սպորտային մեքենան կմասնակցի մրցարշավների, որտեղ կմրցի այնպիսի մոդելների հետ, ինչպիսիք են BMW M4 GT4-ը և McLaren Artura GT4-ը: