Ճապոնական Nissan ընկերությունը շոտլանդական Mackie’s of Scotland պաղպաղակ արտադրող ընկերության հետ միասին պաղպաղակի համար էլեկտրական ֆուրգոն է ստեղծել: Այս մասին հայտնում է Motor-ը:
Պաղպաղակների համար ֆուրգոնների մեծ մասը դիզելային շարժիչ ունեն, որով աշխատում է նաև սառցարանը, որի պատճառով ավտոմեքենան միացված է մնում: Դա հանգեցնում է վնասակար արտանետումների մեծ քանակին: Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում մտադիր են արգելել նման ավտոմեքենաները:
Nissan-ը տվյալ խնդրի լուծումը գտել է՝ առանց գնի բարձրացման և վնասակար արտանետումների կրճատմամբ:
Nissan e-NV200 Ice Cream Van ֆուրգոնի նախատիպը կառուցվել է e-NV200 կոմերցիոն էլեկտրոմոբիլի հիմքով, որի շարժիչը ժամում 40 կՎտ է ստանում:
Ice Cream Van-ը կարող է մինչև 200 կմ ճանապարհ անցնել: Պաղպաղակը վաճառվում է հատուկ խցից, վաճառողը ընդ որում կանգնած է ավտոմեքենայի կողքը, այլ ոչ թե ներսում:
Պաղպաղակի համար կարելի է վճարել նաև բանկային քարտով կամ սմարթֆոնով տերմինալի միջոցով: Բացի այդ, ֆուրգոնի վրա կա կոճակ, որը որոշում է տեղանքը What3Words հավելվածի օգնությամբ:

