Երկրորդ սերնդի Nissan Kicks-ը պատրաստ է իր պրեմիերային։ Առաջիկա ժամերին՝ 2024 թվականի մարտի 22-ին, ճապոնական բրենդը կներկայացնի նոր Kicks, որը նախատեսված է Հյուսիսային Ամերիկայի շուկայում արտագնա Rogue Sport-ին (Qashqai) փոխարինելու համար: Դեբյուտին ընդառաջ Nissan-ը սոցիալական ցանցերում հրապարակեց կարճ տեսանյութ՝ քրոսովերի դիզայնի դրվագներով, որն ակնկալվում է տեղափոխել նոր հարթակ, մեծանալ չափերով, դառնալ ավելի տեխնոլոգիապես առաջադեմ և փոխել իր դիրքը ավելի «թանկի»:
Տեաանյութն՝ այստեղ: