fbpx
Իրավական

Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կայացավ Արմեն Գևորգյանի ու Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը։

Այս անգամ նույնպես Գևորգյանի պաշտպանը պատճառաբանություն բերեց, որի պատճառով նիստը կրկին հետաձգվեց։

Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ մեկ այլ դատական նիստի պետք է մասնակցի, որտեղ պետք է իր պաշտպանյալի առողջական վիճակի հարցը քննվի։ Հետո արդեն միջնորդեց հետաձգել նիստը։

Դատավոր Դանիբեկյանը միջնորդությունը բավարարեց, բայց ասաց, որ վերջին անգամ է հետաձգման միջնորդությունը բավարարում, հաջորդ անգամ չի լինելու նման բան։ Դատավորն ընդգծեց, որ քանիցս խնդրել է գրաֆիկը դասավորել այնպես, որ համընկնումներ չլինեն։

Այսպիսով՝ նիստը հետաձգվեց և կկայանա 2022 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին։

Նշենք, որ նիստին ներկա էին և Գևորգյանը, և Քոչարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ