Հոկտեմբերի 13-ին ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը:
««Nobel Fest»-ը եվրասիական տարածաշրջանի առավել հայտնի և մասշտաբային միջոցառումներից է, որի ժամանակ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալիս Նոբելյան մրցանակակիրներ, բեկումնային հետազոտությունների մրցույթի հաղթողներ և հայտնի փորձագետներ:
- ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
- Սողոմոնի երգերը ֆիլմի համար Նիք Վալլելոնգան պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով
Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ https://nobel-fest.inpolicy.net կայքէջից»,- ասվում է հաղորդագրության մեջ։