Ալֆրեդ Նոբելի հիշատակին Շվեդիայի պետական բանկի մրցանակը բաժանված Է կանադա-ամերիկացի տնտեսագատ Դևիդ Քարդի և ԱՄՆ-ից հետազոտողներ Ջոշուա Անգրիստի և Գվիդո Իմբենսի միջև: Այս մասին հայտարարել Է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:
Քարդին պարգևը հանձնվել Է «աշխատանքի Էկոնոմիկայի բնագավառում նրա Էմպիրիկ հայացքի համար»: Անգրիստը և Իմբենսը մրցանակի երկրորդ կեսը կստանան «պատճառա-հետևանքային կապերի վերլուծության բնագավառում իրենց մեթոդաբանական ավանդի համար»: Այս տարվա դափնեկիրները ներկայացրել են աշխատանքի շուկայի նոր հայացքներ և ցույց տվել, թե տնտեսական գործընթացների պատճառի և հետևանքի մասին ինչ եզրակացություններ կարելի Է անել փորձարարական ճանապարհով:
Գիտնականները ցույց են տվել, որ գիտափորձերի միջոցով կարելի Է հայտնաբերել սոցիալական գիտությունների համար չափազանց կարևոր պատճառներ և հետևանքներ. օրինիակ՝ ներգաղթի ազդեցությունը վարձատրման և զբաղվածության կամ երկարատև կրթության ապագա եկամտի մակարդակի վրա: