Նոբելյան գրականության մրցանակի դափնեկիր Հարոլդ Փինթերին նախկինում պատկանող թաունհաուսը, որը գտնվում է Լոնդոնում, վաճառվում է 22,1 միլիոն դոլարով: Փինթերն այստեղ ապրել է 1960-70-ական թվակններին: Այստեղ նրան են այցելել The Beatles խմբի անդամները, բրիտանացի դերասան Մայքլ Քեյնը և այլ նշանավոր մարդիկ:
Տան ճարտարապետը Ջոն Նեշն է՝ Սենթ-Ջեյմս-արկի, Haymarket թատրոնի, Հայդ-պարկի Մարմարյա կամարի նախագծերի հեղինակը: Նեշը նաև գլխավորել է Բուքինգհեմյան պալատի վերակառուցումը, որից հետո շենքը դարձել է միապետների նստավայրը:
Թաունհաուսն ունի վեց ննջասենյակ, այն վերջերս վերանորոգվել է և կահավորվել ժամանակակից կահույքով: Տան ներկայիս սեփականատիրոջ անունը չի բացահայտվում: