Նիգերիայում շաբաթներ շարունակվող ջրհեղեղից հետո առնվազն 170 մարդ է մահացել, ավելի քան 200 հազարը ստիպված են եղել լքել իրենց տները, երեքշաբթի CNN-ին դրա մասին հայտնել է Նիգերիայի տարերային աղետների դեմ պայքարի գործակալության ներկայացուցիչը:
Ըստ Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գործակալության (NEMA) ներկայացուցիչ Մանզո Իզեկիելի՝ հեղեղումներից ամենաշատը տուժել է Նիգերիայի հյուսիսը։
Միաժամանակ նա նշել է, որ երկրի մյուս հատվածները հորդառատ անձրևների և երկու ամենախոշոր գետերի՝ Նիգերի և Բենուեի ջրի մակարդակի բարձրացման պատճառով շարունակում են մնալ վտանգի տակ:
«Նիգերիայում ջրհեղեղների բնույթն այն է, որ դրանք սովորաբար տեղի են ունենում հյուսիսային կողմում, այնուհետև տեղափոխվում են կենտրոնական և հարավային մասեր… քանի որ ջուրը հոսում է դեպի ներքև», – նշել է Իզեկիելը: «Առաջիկա օրերին հանրապետության կենտրոնական շրջաններում նման հեղեղումներ կլինեն, և նույնիսկ հարավային շրջաններում»։