Հունաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հանրապետությունում հավատարմագրված ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների 12 աշխատակցի։ Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Այդ աշխատակիցները «հայտարարվել են որպես անցանկալի անձինք՝ 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի և 1963 թվականի հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթների համաձայն։ Այս որոշման մասին տեղեկացրել են Հունաստանում Ռուսաստանի դեսպանին»,- գրել է ԱԳՆ-ն։

